Դատախազության առաջնահերթ խնդիրներից մեկը լինելու է աշխատանքի հրապարակայնության ապահովումը: Այս մասին սեպտեմբերի 9-ին խորհրդարանում ՀՀԿ խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը:
Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու
«Քանի որ առաջին հանդիպումն էր ՀՀԿ-ի հետ, հարցերը վերաբերում էին իմ կենսագրականին և իմ հետագա գործունեության հետ կապված տեսլականին»,-ասել է Դավթյանը: