«Հրապարակ» թերթը գրում է.
«Մենք անդրադարձել էինք Մանկավարժական համալսարանում ստեղծված իրավիճակին, մասնավորապես, որ համալսարանի ղեկավարությունը, պատճառաբանելով ուսանողների թվի նվազումը, լայնածավալ կրճատումներ է սկսել պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում, հեռուստալրագրության ամբիոնում աշխատանքից ազատվել է 3 դասախոս, մի քանիսի էլ ծանրաբեռնվածությունն է իջեցվել: Եվ կրճատվել են հատկապես երկարամյա փորձառու դասախոսների դասաժամերը։
Պարզվում է, սակայն, որ ուսանողների թվի կրճատումն ազդում է միայն դասախոսների վրա, բայց ոչ ծախսերի կրճատման: Մանկավարժական համալսարանի կայքում տեղադրված 2016թ. գնումների պլանով նախատեսվում է գնել 20 մլն. դրամ արժողությամբ մեքենա: Հավանաբար, համալսարանում որոշել են, օրինակ, «Պրադոյով» ման գալ»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: