Ահավոր անտանելի ա Հանրապետական կուսակցության կատարած ցանկացած քարոզարշավ: 25 տարի անկախ ապրող երկրի բնակիչներին սրանք դեռ կտում են ասֆալտապատումներով: 25 տարվա մեջ ասֆալտապատման խոստում տվողը մինիմում պետք ա աշխարհից կտրված մարդ լինի: Գնացեք մեր հարևան ցանկացած երկիր ու տեսեք փողոցների վիճակը, հետո եկեք Հայաստան՝ տեսեք փողոցների վիճակը, այդ դեպքում փողոց ասվածը մի քիչ ճոխ կլինի մեզ համար, այ օրինակ՝ հանդը, չոլը, սար ու ձորը, խրամատները և այլն, այ դրանք իսկական բնութագրում են մեր ճանապարհենրը ու փողոցները:
Տարածաշրջանում կամ ընդհանրապես ամբողջ աշխարհում , երևի մենակ մենք ենք, որ եղած ասֆալտը քանդում, հալացնում ու թազա լցնում ենք տեղը, իհարկե եթե չեք ցանկանում համեմատվել աֆրիկայում բնակվող ցեղերի հետ, քանի որ այդ դեպքում մենք էլ կհամեմատվենք իրանց բնակիչների հետ ու ստիպված պետքա ձեզ ուտենք:
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: