Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ասել է. «մենք թույլ չենք տա, որ մեր հողերի վրա հայկական երկրորդ պետություն ստեղծվի»:
Զինված ուժերին շնորհավորելով Բայրամի տոնի առիթով, նախարարը դարձյալ հանդես է եկել ռազմատենչ հայտարարությամբ:
«Մենք կոչված ենք նախագահի և ադրբեջանցի ժողովրդի վստահությունն արդարացնելուն և պետք է կարճ ժամկետում հնարավոր ամեն ինչ անենք մեր հողերն օկուպանտներից ազատագրելու համար»,- խոստացել է Հասանովը: