«Սասնա ծռեր» խմբավորման անդամ, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարրի թեկնածու Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ) ուղերձ է հղեր հանրությանը, որն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը:

Կոչում մասնավորապես ասված է.

«Իմ հայ ժողովուրդ,

Իմ ազգ, իշխող խամաճիկ կառավարությունը շարունակում է իր ոչ օրինական գործողությունները, արհամարհում է ժողվրդի օրինական պահանջը, այդ ամենը պարզ ու հասկանալի է մեզ բոլորիս համար: Ուստի ես հավատում եմ մեր ժողովրդին և վստահ եմ, որ իմ ազգի խոսքը և ձայնը պիտի իշխի և հաղթելու է արդարությունը:

Ես վստահ եմ, որ ժողովրդի ուժը անհաղթ է, մեզ ոչ մի խաբկանք կամ թերհաս գաղափարախոսություն չի կարող մոլորեցնել կամ ընկճել: Ոչ մի հիվանդ ուղեղ չի կարող խաբել հայ ժողովրդին կամ լռեցնել նրա արդարացի ձայնը և պահանջը:

Մենք պարտավորված ենք ու լծված ենք այն գործին, որ պետք է բուժել հիվանդ ուղեղը, մաքրենք տարիներ շարունակ կուտակված ու նստվածք տված կեղտը:

Հավատում եմ մեր ազգի գաղափարախոսությանը և վստահում եմ ձեզ ճիշտ այնպես, ինչպես դուք մեզ:

Հարգանքներով՝ Արայիկ Խանդոյան: 10.09.2016 թ.»: