Մոտակա ժամանակներս ֆրանսիական Areva և GDP Suez կազմակերպությունները ճապոնական Mitsubishi կազմակերպության հետ համատեղ կսկսի ատոմակայանի կառուցման աշխատանքները Թուրքիայի Սինոպ նահանգում: Մայիսի 3-ին միջպետական համաձայնագիրը ստորագրել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն: Բազմամիլիարդանոց պայմանագիրը ստիպել է Փարիզին մոռանալ իր լարված հարաբերությունները Անկարայի հետ, ինչպես նաև այնպիսի ցավոտ հարցի մասին, ինչպիսին է հայերի ցեղասպանությունը:
Թուրքիայի երկրորդ ատոմակայանի կառուցման տենդերը ճապոնա-ֆրանսիական կոնսերցիումը հաղթել է` առաջ անցելով Չինաստանից, Հարավային Կորեայից և Կանդայից: Պայամանագրի գումարը կազմել է մոտ 15 մլրդ եվրո: Մայիսի սկզբին Անկարան գործընկերների հետ եկել է քաղաքական համաձայնության,մանրամասները պետք է որոշվեն առևտրական և տեխնիակակն բանակցությունների ժամանակ:
Հատկանշական է, որ ավելի վաղ Անկարան թույլ չէր տվել ֆրանսիական կազմակերպությանը մասնակցել տենդերին,որի պատճառը Ֆրանսիայի խիստ դիրքորոշումն էր ընդդեմ Թուրքիայի Եվրամիությանը անդամագրվելուն: Փարիզը հայտարարել էր, որ գլխավոր խոչընդոտը Անկարայի համար նրա մերխողական քաղաքականությունն է 1915-1916 թվականներին հայերի ցեղասպանության նկատմամբ: Սակայն այժմ Եվրագոտում տնտեսական ճգնաժամի պատճառով թուրքական միլկիարդները կարծես ավելի բարձր են գնահատվել քան սեփական գաղափարները և սկզբունքները:
Ընդ որում պետք է նշել, որ Ֆրանսիայի նաագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից մեկը նոր օրենքի քննարկումն էր,որի համաձայն քրեականացվելու էր հայերի ցեղասպանության մերժումը: Այդ ուղությամբ գործանական քայլեր սպասվում էր նախագահից սպասում եին հայերի ցեղասպանության օրը ապրիլի 24-ին: Սակայն Օլանդը անգամ ներկա չգտնվեց հայկական սփյուռքի կողմից կազմակերպած ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին,որից ընդամենը մեկ շաբաթ անց Անկարան դրական արձագանք տվեց նոր ատոմակայանի կառուցման պայմանագրին:
Արդեն այսօր Օլանդը դարձել է ամենաքիչ հեղինակություն ունեցող երկրի ղեկավարը,որին կողմ են բնակչության 26%-ը: Այդ թիվը կշարունակի անկում ապրել այնտեղ ապրող հայերի օգնությամբ:
«Պարզ է, որ ֆրանսիական կառավարությունը պարտվեց Անկարային, որի հիմնական սկզբունքը արտաքին քաղաքականության մեջ հայերի ցեղասպանության մերժողական քաղաքականությունն է»,- նշել է Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Արա Թորանյանը:
Սակայն պաշտոնական Փարիզը մերժում է այս մեղադրանքները: Մասնավորապես ֆրանսիացի սենատոր Ալեն Ուպպերը նշել է.« Ատոմակայանի կառուցման պայմանագիրը Փարիզի կողմից քաղաքական զիջում չէ, այլ ընդհակառակը Թուրքիայի կողմից ընդառաջելու քայլ, որը ընդունել է միջուկային էներգիայի ասպարեզում մեր բարձրակարգ տեխնոլոգիաների որակը: Բացի դա Ֆրանսիայի շահերից չի բխում փչացնել հարաբերությունները Թուրքիայի ներկայիս կառավարության հետ անցյալի խնդիրների պատճառով:»:
Իսկ Թուրքիայում իրենց հաղթանակը արդեն նշել են: Միջպետական համաձակնագրերի ստորագրումից հետո Թուրքիայի էներգիայի և բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզը հայտարարել է, որ կատարված ներդրումներից հետ Ֆրանսիան ավելի զգույշ կլինի հայերի ցեղասպանության մասին բարձրաձայն հայտարարություններին: