«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Իշխանություններին մոտ կանգնած շրջանակների փոխանցմամբ՝ առաջիկայում պաշտոնից կարող է ազատվել ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը և փոխարենը նշանակվել «Գազպրոմ-Արմենիա» ընկերության տնօրեն Վարդան Հարությունյանը:

Թե որքանով սա իրականություն կդառնա, կերևա մի քանի օրից: Մեր տեղեկություններով, վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը նման առանցքային պաշտոններում սեփական կադրերը նշանակելու պայման է դրել Սերժ Սարգսյանի առջև և նրանից ստացել այդ համաձայնությունը:

Մյուս կողմից էլ տեսակետ կա, թե Սերժ Սարգսյանը որոշ պաշտոնյաներից ինքն է ցանկանում ազատվել ու որպեսզի նրանց չնեղացնի, այդ պաշտոնանկությունները պատճառաբանում է այն հանգամանքով, որ Կարեն Կարապետյանը կադրային ազատ քաղաքականություն վարելու պահանջ է դրել»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: