Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նամակ է հղել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որի թարգմանությունը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ՀՀ նախկին վարչապետի խոսնակ Գոհար Պողոսյանը։ Նամակը ներկայացնում ենք ստորև

«Հարգելի պարոն Աբրահամյան,

ՀՀ վարչապետի պաշտոնում աշխատանքային գործունեության ավարտի կապակցությամբ ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել Ձեզ արդյունավետ համագործակցության համար:

Որպես կառավարության ղեկավար, Դուք շատ մեծ ներդրում եք ունեցել Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման համար: Ձեր ակտիվ մասնակցությամբ կյանքի են կոչվել նշանակալի առևտրա-տնտեսական, ներդրումային և արդյունաբերական նախագծեր: Սկիզբ է դրվել էներգետիկ, ենթակառուցվածքային, գիտա-տեխնիկական, մշակութային և հումանիտար բնագավառներում մի շարք կարևորագույն նախաձեռնությունների:

Բարձր գնահատականի է արժանի Ձեր ներդրումը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի լիարժեք մասնակցության տեսանկյունից: Արդյունքում հայաստանյան տնտեսությունն իր զարգացման համար հավելյալ ներուժ ստացավ, իսկ ազգային արտադրողները` հնարավորություն աշխատել Եվրասիական Միության հսկայական շուկայում:

Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները, որոնք մշտապես կայացել են ընկերական, վստահելի մթնոլորտում: Վստահ եմ, որ այսուհետ ևս ուշադրության կենտրոնում եք պահելու հայ-ռուսական երկկողմ համագործակցության զարգացման հարցերը:
Հարգելի Հովիկ Արգամի. մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն, բարեկեցություն և ամենայն բարիք:

Հարգանքներով և լավագույն մաղթանքներով (գրված է ձեռքով):

Դ.Մեդվեդև»