«Ոչ մի նշանակություն չունի, թե ով է լինելու վարչապետ: Վարչապետի մարդկային որակները ոչ մի նշանակություն չունեն: Հիսուս Քրիստոսն էլ նշանակվի վարչապետ այս համակարգում ոչինչ չի կարողանալու փոխել։ Այնպես որ մեզ անիմաստ է վարչապետի անձնական որակների վերլուծությունները»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Իշխանություններն էլ հասկանում են՝ իրավիճակը պայթյունավտանգ է, կործանարար է։ Իրենք պետք է փորձեն գոնե ընտրություններից առաջ ստեղծել ինչ-որ հուսադրող տրամադրություն, հեռանկար բացեն ժողովրդի համար: Իհարկե, որոշ շերտերի վրա դա կազդի՝ նոր անձ է, նոր մոտեցումներով, բայց իմաստուն կորիզը լավ հասկանում է, որ վարչապետներ փոխելով որևէ խնդիր չի լուծվում»,-ասաց նա։