Tracinda կազմակերպության խոսնակը նշել է, որ ոչ մի փաստարկ չունեն Լիզա Քըրքորյանի մեղադրանքները, որի համաձայն նրա ամուսնուն կազմակերպության մենեջերները պատանդ են պահում:
Հիշեցնենք, որ 95 ամյա միլիարդատեր Քըրք Քըրքորյանի կինը հայց է ներկայացրել,որտեղ նշել է, որ իր ամուսնու կողմից հիմնադրված Tracinda Corp ներդրումային կազմակերպության ղեկավարները Քըրքին պատանդ են վերցրել և ավելացրել էր, որ իրենց աղջիկը արդեն հինգ տարի է` չի տեսել իր հորը: Այս մասին հաղորդում է անգլիական TMZ պարբերականը:
Կազմակերպության մոտ կանգնած աղբյուրները նշել են, որ Քըրք Քըրքորյանը իրեն լավ է զգում և ունի նոր ընկերուհի, որի պատճառով էլ գուցե միլիարդատիրոջ կինը վշտացել է: Լիզա Քըրքորյանը հուսով է, որ կվերականգնվեն Քըրքի և իր աղջկա հարաբերությունները:
Լիզան նաև նշել էր, որ Քըրքը արդեն մեկ տարի չի երևացել հանրությունում, սակայն պետք է նշել , որ Քըրքորյանը հայտնի է որպես փակ մարդ և շատ հնարավոր է, որ նա չի ցանկացել հանրությունում երևալ իր տարիքի պատճառով: Այս մասին նշում է ամերիկյան QUARTZ հանդեսը։