Բոլոր նրանք,ովքեր ցանկանում են առավոտը ավելի շատ քնել և հինգ րոպե ավել անցկացնել անկողնում Colgate կազմակերպությունը ստեղծել է ատամի խոզանակներ կոֆեինի համով, որը ստեղծվել է փոխարինելու առավոտյան սուրճը:

Տեխնոլոգիան, որը պատաստվում է արտոնագրել կազմակերպությունը, թույլ է տալիս սովորական ատամի խոզանակի մեջ ներդնել տարբեր հավելույթներ, այդ թվում նաև դեղամիջոցներ: Օրինակ խնձորի և անանուխի հավելույթները կօգնեն ազատվել լարվածությունից, իսկ սրճի համովը` արթնանալ:

Նաև հնարավոր է ստեղծվեն ատամի խոզանակներ ասպիրինով, որոնք կօգնեն գլխացավի դեմ: Ստեղծվել են նաև «դիետիկ ատամի խոզանակներ», որոնցից ատամները լվալու ժամանակ հյութ է առանձնանում, որն էլ կանխարգելում է ախորժակի առաջացումը: Այս մասին գրում է անգլիական Daily Mail պարբերականը: