ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի ընտրության հարցը դեռ քննարկվում է ՀՀ ԱԺ-ում: Մտքերի փոխնակման փուլում, երբ պատգամավորները ելույթներ էին ունենում, Դավթյանն ուշադիր լսում էր, նշումներ կատարում ձեռքի տակ առկա թղթերի վրա:
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի ելույթից հետո նա կատարեց հետեւյալ գրառումը. «Շարմազանով, դրական», ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավորի՝ Վահրամ Մկրտչյանի դրական ելույթից հետո նա գրեց. «Արդարացումներ՝ 29 տոկոս»: Նույն թերթիկի տակ ավելի վաղ ելույթ ունեցած պատգամավորների վերաբերյալ կատարած նշումներն էին, որոնց թիվը, հավանաբար, 13 էր՝ դատելով էջի ստորին հատվածում կատարված համարակալումից: Ցավոք, հնարավոր չեղավ տեսնել նախորդ ելույթ ունեցողների վերաբերյալ կատարված նշումները, որոնք ելույթները սուր էին՝ քննադատություններով լի: