Կառավարության նիստին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի ժամանակավոր պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը գործադիր մարմնի որոշմանը ներկայացրեց «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից 17 ֆուտբոլիստի և 3 բասկետբոլիստի տարկետում տալու մասին» որոշման նախագիծը:

Գաբրիել Ղազարյանի խոսքով՝ անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու ֆուտբոլի ՀՀ ազգային հավաքականի, ինչպես նաև բասկետբոլի երիտասարդների և մեծահասակների ՀՀ հավաքական թիմերի կազմում հանդես եկող ֆուտբոլիստների և բասկետբոլիստների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման ժամկետները:

Համաձայն «Զինապարտության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 16 րդ հոդվածի 2-րդ կետի` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2017 թվականի ամառային զորակոչը տալ տարկետում ֆուտբոլիստներ Մասիս Արթուրի Ոսկանյանին, մինչև 2018 թվականի ամառային զորակոչը տալ տարկետում Ալբերտ Ալբերտի Հովագիմյանին, մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչը տալ տարկետում՝ Կարեն Սարգսի Իսրայելյանին, Ռոբերտ Մելիքի Դարբինյանին, Հայկ Տիգրանի Ղազարյանին, Աշոտ Սուրենի Սարդարյանին, Էդուարդ Նասիբի Թաթոյանին, Արշակ Ռաֆայելի Կորյանին, Սարգիս Հրաչյայի Բալոյանին, Նորայր Ռուստամի Մամեդով-Ասլանյանին, Արմեն Արամի Մանուչարյանին, Էդգար Զավենի Բաղումյանին, Անդրեյ Վլադիմիրի Շահգելդյանին, Դավիդ Սերգոյի Մարիկյանին, Դավիթ Արմենի Գիզգիզյանին, Էդգար Արմենի Հարությունյանին,Սարգիս Վաչագանի Ադամյանին, Գեղամ Գագիկի Ղադիմյանին, Դավիթ Ռուդոլֆի Արշակյանին:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2019 թվականի ամառային զորակոչը տարկետում տրվեց բասկետբոլիստներ Ստիվեն Քոյ Բրոդերիկի Էնոչին, Արթուր Էդուարդի Խաչատուրյանին և Անդրե ՄըՔորիի Սփայթին: