«Մենք խորթացած ենք մեր մշակույթից, մեր դեսպանների գործառույթը որ՞ն է: Անգլերեն լեզվով բացիկներ պատրաստե՞լը և քաղաքացիներին ուղարկե՞լը»,-այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

 Վերջինիս զայրացնում է մեր իշխանությւոնների անտարբերությունը սեփական մշակութային ժառանգության նկատմամբ:

«Չաշխատեցիք ամռանը, ասեք ի՞նչն է պատճառը » -, հուշարձանագետը հարցնում է այն մարդկանց, ովքեր թողել  են մեր մշակույթի ժառանգությունը անմխիթար վիճակում :

 Հուշարձանագետը հասարակությանը մեր անգնահատելի մշակութային արժեքներին ծանոթացնելու համար ամիսներ առաջ նկարահանել է «Ջուղա»վավերագրական ֆիլմը:

Ֆիմում 20 րոպեի ընթացքում ներկայացվում է պատմական «Ջուղա» քաղաքի պատմությունը և աշխարհահռչակ գերեզմանոցի ոչնչացումը` Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Ադրբեջանի իշխանությունների կողմից: