«Ժողովուրդ»–ը հղում անելով իր աղբյուրներին՝ տեղեկացրել էր, որ Հայաստանի անկախության 25-ամյակի շրջանակներում Սերժ Սարգսյանը մի շարք դատապարտյալների ներում է շնորհելու։ Մասնավորապես, նշվում են ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք չտալու համար ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի և «Դրո»–ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված դաշնակցական Արմենակ Մնջոյանի անունները։
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, որ 2012-ից յուրացման համար 13 տարվա ազատազրկման է դատապարտված, նույնպես Սերժ Սարգսյանից ներում է խնդրել։ Նրան ներում շնորհել-չշնորհելը հատուկ հետաքրքրության առարկա է»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: