«Հրապարակ» թերթը գրում է.

«Վարչապետի խորհրդական, Վայոց Ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանը, մեր տեղեկություններով, վաճառում է Հանրապետության հրապարակում գտնվող ՀԱՄԽ-ի շենքը, որի կողաշենքում այժմ տեղակայված են «Կոնվերս բանկը» և այլ ընկերություններ: Նրանց արդեն հայտնել են, որ ազատեն տարածքը, քանի որ շենքը վաճառվում է, գնորդը չափագրումներ է անելու: Այս շենքը Սարգսյանը գնել էր մոտ 7 տարի առաջ:

Ասում են, թե միայն նկուղին 5-6 միլիոն դոլար է տվել։ Արհմիություններին հատկացվեց «Էրեբունի» հյուրանոցի դիմացի շենքը, և տեղեկություններ կային, որ Սարգսյանն այս շենքը հյուրանոց է դարձնելու։

Նա նշել է, որ Ջերմուկի հյուրանոցի բացումից հետո կանցնի այս հյուրանոցի շինարարությանը, քանի որ 2-ը միաժամանակ սարքելը դժվար է: 2015-ին Ջերմուկում մեծ շուքով բացվեց «Ջերմուկ Հայաթ» համալիրը, իսկ մեկուկես տարի անց երկրորդ հյուրանոցի շենքը վաճառում է»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: