Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ինժեներական զորքերի պետի տեղակալի գլխավորած աշխատանքային խումբը սեպտեմբերի 19-ից 21-ը կայցելի Հայաստան: Այցի ընթացքում կքննարկվեն ինժեներական ապահովման և ականազերծման ոլորտի հետ կապված հարցեր:
Այս մասին հայտնում են ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։