«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով՝ վարչապետ Կ. Կարապետյանը չի ցանկանում աշխատել էկոնոմիկայի ՀՅԴ-ական նախարար Ա. Մինասյանի հետ, նա ցանկանում է ֆինանսատնտեսական բլոկում իր կադրերին նշանակել, որ փոփոխություն իրականացնելիս խնդիրներ չունենա:
Քաղաքական կուլիսներում, սակայն, խոսվում է, որ նորանշանակ վարչապետը Արծվիկ Մինասյանի հետ նաև անձնական խնդիր ունի այն պատճառով, որ վերջինս տարիներ առաջ հայտարարել է, թե Կարեն Կարապետյանը լավ քաղաքական գործիչ չէ:
Վերջինս թեև ժամանակին ինքն էր իր մասին հայտարարում, որ քաղաքական գործիչ չէ, այնուամենայնիվ, Արծվիկ Մինասյանի հայտարարությունը նրա մեջ վատ հիշողություններ է թողել:
Բացի այդ, վարչապետը, ըստ նույն աղբյուրների, գտնում է, որ Մինասյանը պրակտիկ նախարար չէ այդ ոլորտում: Եվ հիմա ՀՅԴ-ն ոչ այնքան Արծվիկ Մինասյանի, որքան իր կուսակցական թասիբի համար փորձում է ատամներով պաշտպանել նրան ու իր բոլոր նախարարներին»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: