Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին՝ Առաջին լրատվականի հետ զրույցում ԱՍԱԼԱ-ի մարտիկ, ՀԽ անդամ Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ մերժում են կեղծ ընտրական օրակարգը. Սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությունները եկան ապացուցելու, որ Հայաստանում չկան ընտրություններ, մենք տեսանք, որ մոտավորապես ընդամենը 30 համայնքներում ՀՀԿ թեկնածուն չանցավ, իսկ մյուս համայնքներում հենց իրենց թեկնածուն է. սա նշանակում է, որ միակուսակացականության համակարգը շարունակվում է, ոչինչ չի փոխվել մեր երկրում, գործող վարչախումբը շարունակում է իր քաղքական մենատիրությունը նաև շարունակելու համար տնտեսական մենատիրությունը և իր ծառայությունները մատուցլու նեոգաղութային տերությանը: