Գյումրիում հայտնաբերվել է Գյումրիի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուի՝ Վարդևան Գրիգորյանի փոքր որդու՝ Արշակի դին՝ հրազենային մահացու վիրավորումով:
Գյումրու բժշկական կենտրոնից փոխանցեցին, որ նրան հիվանդանոց են տեղափոխել մահացած։
Սակայն, ըստ նախնական տեղեկությունների, Գյումրիում քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու ինքնասպանության դեպքով հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին և 235 հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով։