ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Իգնատի Առաքելյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար։
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1972 թ., անկուսակցական է, ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտը։ Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։
1998-թ-ից առ այսօր աշխատում է Երևանի կոնյակի գործարանում (Պեռնո Ռիկար խումբ)` փորձագետ, հաշվապահ, գլխավոր հաշվապահ, ֆինանսավարչական տնօրեն, գործադիր տնօրենի տեղակալ, գործադիր տնօրեն:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Նախագահը մի շարք նոր նշանակումներ է կատարել։