#Անկախություն25
1991թ. ամռանը Հայաստանում արդեն նկատվում էր մատակարարումների խափանումներ՝ շատ ապրանքներ չէին հասնում, որոնց թվում էր լրագրային թուղթը, և թերթերը երբեմն դժվարությամբ էին լույս տեսնում։
Եվ ահա, տարվա վերջին, «Ուրբաթ» շաբաթաթերթը, որպես առավելություն, իր ընթերցողներին խոստանում էր չունենալ տպագրական թղթի դժվարություն։
«Ուրբաթի» հովանու տակ Դուք, ինչպես 1991 թվականին, մի ամբողջ տարի ազատ կլինեք թղթի շարունակվող դեֆիցիտի ու թանկացման սպառնալիքներից։ «Ուրբաթի» բաժնեգինն է՝ 1 տարվանը՝ 24 ռուբլի, 6 ամսվանը՝ 12 ռուբլի, 3 ամսվանը՝ 6 ռուբլի։ «Ուրբաթ», 4 հոկտեմբերի, 1991թ.
Միքայել Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից: