«Նոր վարչապետ՝ Կարեն Կարապետյանը տնտեսության վիճակը չափազանց ծանր է գնահատել։ Նոր վարչապետ, հին խնդիրներ։ Կառավարության նոր ղեկավարը կրկին խոստանում է՝ լավ է լինելու։ Հայաստանում կյանքի որակ է փոխվելու, կոռուպցիայի հովանվորչության դեմ պայքար է իրականացվելու, Հայաստանն էլ իրավական պետություն է դառնալու։ Ուրեմն վարչապետը ժամ առաջ պարտավոր է օրակարգ բերել Բաղրամյանի թռչնաբուծական ֆաբրիկայի անհայտ ճակատագիրը։

«Մարդ եմ՝ առանց «կլիչկա», անկուսակցական ՀՀ քաղաքացի։ Ես ցանկություն չունեմ մեր հողն ու ջուրը թողնել ու գնալ։

Ես որ առաքիչ էի ոչ մեկի չէի խանգարում, Երբ բանկով 1-2 ֆաբրիկա բացեցի, էլի չէին խանգարում, բայց հենց 3-4-րդ բացեցի, սկսեցի խանգարել... Դա նշանակում է, որ եթե ուզում Ես Հայաստանում տնտեսությունը զարգանա, իսկ դա հանցագործություն է դիտվում ՀՀ-ում»,– «Ժամանակ»– ի հետ զրույցում ասաց Բաղրամյանի թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատեր Արմենակ Խաչատրյանը։ Նրա պատմությունը Հայաստանի տնտեսության իրական վիճակի խտացված օրինակն է։

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ լինելու Են հավասար պայմաններ, Եթե մեկնումեկը հաջողակ բիզնես ունենան, որևիցե կերպ նրանից այդ բիզնեսը չենք խլելու։

Արմենակ Խաչատրյանը հույս ունի՝ ֆաբրիկան վերագործարկվելու է։

Եթե վարչապետ Կարեն Կարապետյանի խոստումները սոսկ պոպուլիզմի համար չեն, ահավասիկ ձեզ խնդիր, գուցեև հնարավորություն՝ ապացուցելու համար, որ երկրում վարչապետ է փոխվել, կառավարություն է փոխվել, որ փոփոխություններ իրականացնելու համար ոչ թե կախարդական փայտիկ, այլ ցանկություն և կամք է անհրաժեշտ»,–գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: