«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Բացառված չէ, որ նոր ձևավորվող կառավարությունում Դաշնակցությունը, պահպանելով իր ունեցած քվոտան, կորցնի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: Մեր տեղեկություններով Արծվիկ Մինասյանը կարող է նշանակվել բնապահպանության նախարար: Ներկայումս այդ հարցը քննարկվում է Դաշնակցություն կուսակցության վերնախավի և իշխանությունների միջև:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ կառավարության նիստի ժամանակ Կարեն Կարապետյանի ու Արծվիկ Մինասյանի միջև թեթև վիճաբանություն տեղի ունեցավ, որից հետո կարծիքներ էին շրջանառվում, թե վարչապետը չի ցանկանում էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նրան տեսնել:
Մեր աղբյուրների փոխանցմամբ Կ. Կարապետյանը ցանկանում է տնտեսական ոլորտի նախարարություններում իր համար վստահելի մարդկանց նշանակել: Ներիշխանական պայմանավորվածությունների համաձայն Դաշնակցությունը կառավարությունում ունենալու է երեք պորտֆել»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: