Էրեբունի բժշկական կենտրոնից «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին այսօր տեղափոխեցին Դատապարտյալների հիվանդանոց: Նա հիվանդանոցում վիրահատության էր ենթարկվել: Ազատություն ռադիոկայանի լրագրողի հարցին, թե ինչպես է իրեն զգում, Մանուկյանը հայտարարեց, որ գերազանց:
«Գերազանց, մարտական լիցքավորված»,-ասաց նա: Իսկ այն հարցին, թե ինչպես են գնահատում, որ իրենց պահանջները իշխանությունները չեն կատարում, պատասխանեց, թե վաղ թե ուշ կատարելու են՝ «ցանկանան, թե չցանկանան»:
Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանը հիվանդանոց էր ընդունվել զույգ ազդրերի հրազենային վնասվածքներով, աջ ազդոսկրի բազմաբեկոր կոտրվածքով։
Նրա փաստաբան Իննեսա Պետրոսյանը նշել էր, որ դեռևս խնդիրներ կան, ծունկն անշարժ վիճակում է գտնվում, բայց հենակների օգնությամբ է կարողանում է քայլել:
Նրան է մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։
Ըստ մեղադրանքի, նախատեսվում է մի դեպքում 6-12, մյուս դեպքում 3-8 տարվա ազատազրկում:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					