Ամերիկան հնարավոր է դադարեցնի Գրին Քարտի խաղարկությունը, եթե Կոնգրեսը ընդունի էմիգրացիոն բարեփոխումների ընթացիկ ծրագիրը: Խաղարկությունը ստեղծվել էր որպես միջոց յուրաքանչյուր մարդու տալ «ամերիկյան երազանքի» հնարավորություն: Սակայն նոր ծրագիրը ուղղված կլինի ներգրավելու գիտության տեխնիկայի, ինժիներական գործի և մաթեմատիկայի ասպարեզում բարձրագույն կրթություն ունեցող արտագաղթողների: Այս մասին գրում է Ամերիկայի ձայնի ռուսական ծառայությունը: