Կառավարության այսօրվա նիստում, երբ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացնում էր պետական ապարատի գործուղումների տոմսերի գնման համակարգում կատարվելիք փոփոխությունների ծրագիրը, վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության անդամներին հորոդորեց դադարեցնել պրիմիտիվ գողությունը:
«Հանձնարարական՝ մենք բավական բարդ մեխանիզմներ ենք ընտրելու, որպեսզի պրիմիտիվ գողությունը վերացնենք: Պրիմիտիվ գոյությունը վերացրեք, ձեր համակարգերում էդ ամեն ինչը կարգի բերեք: Երբ ինձ պատմում են, թե ինչ սխեմաներ էին անում, եթե էդ մարդիկ էդ խելքն օգտագործեին մեկ այլ տեղ, հաստատ շատ ավելի լավ կլիներ»,- ասաց վարչապետը: