Կանադացի 19 ամյա փոփ երգիչ Ջասթին Բիբերը չի վերցրել իր կապիկին Մյունխենի կենդանիների ապաստարանից և այն դարձել է Գերմանիայի պետական գույք:
Հիշեցնենք, որ մարտի վերջերին միլիոն աղջիկ դեռահասների կուռքը մեկնել է Գերմանիա, որտեղ պետք է հանդես գար համերգներով և իր հետ բերել է Մոլի մականունով իր փոքրիկ կապիկին:
Սակայն մաքսային աշխատակիցները պահանջել են կենդանուն պետության սահման թողնելու անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք սակայն Բիբերը չի կարողացել ներկայացնել և Մոլին մնացել է մաքսատանը:
Գերմանիայի իշխանությունները հայտարարել էին, որ եթե մինչև մայիսի 17-ը Բիբերը հետ չի վերցնի իր կապիկին կենդանիների ապաստարանից, ապա այն կդառնա պետական գույք:
Ավելի վաղ երգիչի մենեջերները հասկանալ էին տվել, որ վերջինս կորցրել է իր հետաքրքրությունը կենդանու նկատմամբ:
Սակայն ինչպես հայտարարել է Գերմանիայի մաքսատան աշխատակիցը Բիբերը պետք է վճարի մի քանի հազար դոլար, որը ծախսվել է կենդանուն պահելու համար: Այս մասին նշում է BBC գործակալությունը: