Բաքվի Էքսպո կենտրոնում ադրբեջանական բանակի հրամանատար Զաքիր Հասանովը հանդիպել է կենտրոն այցելած թուրքական բանակի հրամանատար Ֆիկրի Իշիկի հետ:
Հանդիպման ընթացքում երկու կողմերը զրուցել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության ընդլայման, զինվորական տեխնիկայի ավելացման, սպայական անձնակազմի փորձի փոխանակման դասընթացներ կազմակերպելու և այլ զինվորական հարցերի մասին:
Ապրիլյան մարտերի ժամանակ ադրբեջանական բանակի կորուստների մեծ մասը հենց թուրք զինվորներն էին, որոնք որպես օգնություն Թուրքիայի բանակը տրամադրել էր Ադրբեջանին:Թուրքական հատուկ նշանակության ջոկատների զինծառայողների մեծ մասը զոհվեցին հենց Արցախում, նրանք իբրև պետք է գլխավորեին ադրբեջանական բանակի զինվորներին ու օգնեին հաղթանակ տանելու հարցում:
Սակայն այդ զորքերը քանակական ավելի շատ կորուստներ են տվել, քան ադրբեջանական զորքերի որոշ ստորաբաժանումներ:
Աշոտ Ասատրյան