«Ժամանակ» թերթը գրում է.
«Սպորտի և երիտասարդության հարցերով նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանը համաձայնել է նախարար նշանակվել պայմանով, որ շարունակի մնալ ՀԱՕԿ փոխնախագահ։
Հրաչ Ռոստոմյանը օրերս Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» Երկրորդ աստիճանի մեդալով։ Ուշագրավ է, որ սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը ոչ մի գնահատանքի չարժանացավ։
Ըստ տեղեկությունների՝ 2015թ. փետրվարին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո նախարարի պաշտոնը թողնելուց հետո էլ Հրաչ Ռոստոմյանը շարունակել է համակարգել սպորտի նախարարության աշխատանքները։
Նշենք, որ նախարարի պաշտոնում Հրաչյա Ռոստոմյանը նշանակվում է երկրորդ անգամ։ Առաջին անգամ այդ պաշտոնում նշանակվել էր 2012 թ. հունիսի 16– ին և պաշտոնավարել մինչև 2014 թ. մայիսը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: