Պարզվում է, որ Թբիլիսիում վրացի ազգայնականների կողմից օրերս թուրքական սրճարան-ռեստորան-խանութները ավիրվել, ջարդուփշուր են արվել, որովհետև վաղ առավոտից Թբիլիսիի Աղմաշենեբելի պողոտայում, այդ օբյեկտներից թուրքական երաժշտություն է լսվել: Թուրքական մուղամների բարձր ձայնը վրդովվեցրել է ազգայնականներին, որովհետև այդ օրը եղել է աբխազական զորքերի կողմից Սուխումը գրավելու սգո տարելիցը:
Իրոք հետաքրքիր են այս վրացիները…
Որ թուրքերը, ադրբեջանցիները ճագարի նման բազմանում են Վրաստանում՝ հեչ, որ Թուրքիան արդեն նկրտումներ ունի Աջարիայի ու Աբխազիայի նկատմամբ՝ հեչ, որ թուրքական, ադրբեջանական դպրոցներն են շատանում՝ հեչ, որ Բաթումիում անօրինական՝ առանց շինարարական և այլ համապատասխան թույլտվության, արհամարելով իշխանություններին բոլորովին վերջերս հերթական թուրքական դպրոցն են բացել՝ հեչ, որ թուրք-մեսխեթինցիներն են լցվել հենց թուրք-վրացական սահմանին՝ հեչ, միայն այդ մուղա՞մը խանգարեց…
Ռոբերտ Մելքոնայնի ֆեյսբուքյան էջից: