«Իրավունք» թերթը գրում է.
«Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի որդու հարսանիքի մասին «Իրավունքին» նոր տեղեկություններ են հայտնի դարձել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հարսանյաց արարողության համար ծախսվել է մոտավորապես 75 մլն դրամ։
Հարսանյաց արարողության համար նախօրոք խոհարարների մրցույթ է եղել և, այսպես ասած, ընտանեկան ժյուրին համտեսով որոշել է, թե որ հանրաճանաչ ռեստորանի խոհարարները պետք է ապահովեն արարողության ուտեստային մասը։ Ասում են՝ մրցույթում «չի հաղթել» հանրաճանաչ ռեստորաններից մեկի շեֆ խոհարարը։
Մրցույթում «հաղթել» է երեք խոհարար։ Նրանցից մեկը պատասխանատու է եղել մսային, մյուսը՝ ձկնային ու ծովային, երրորդը՝ աղցանների համի ու որակի համար։
Հարսանյաց սեղանին, ավանդական խորովածից ու ձկից բացի, եղել են ծովային ուտեստներ։ Մինչ արարողությունը, սակայն, խոհարարներից մեկն առաջարկել է կրճատել ուտեստների թիվը, քանզի հարսանյաց արարողությունների ժամանակ երեք ուտեստը լիովին բավարար է։ Սակայն ընտանեկան ժյուրին հորդորել է նրան զբաղվել իր գործով. «Ձեզ ոնց ասում ենք՝ տենց արեք»։ Մինչդեռ խոհարարի կանխատեսումն իրականացել է՝ պատվիրված ուտեստների մեծ մասին հյուրերն ուղղակի ձեռք չեն տվել։
Ի դեպ, ըստ տեղեկությունների, ՀՀԿ-ի գործադիր մարմնում հնարավոր է՝ Գագիկ Բեգլարյանը չվերընտրվի»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: