«Հրապարակ» թերթի տեղեկություններով` իշխանության կուլիսներում վստահ են, որ մարզպետներից առաջին հեռացողը կլինեն Արմավիրի, Արարատի, Լոռու և Կոտայքի մարզպետները:
Եթե Արարատի դեպքում քննարկվում է նախկին մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի, Լոռու դեպքում` ոստիկանապետի տեղակալ, Լոռու մարզային վարչության նախկին պետ Անուբախ Համբարյանի թեկնածությունը, ապա խնդիրը դժվար է Արմավիրի դեպքում: Այստեղ պետք է ուժեղ կադր նշանակել, որ կարողանա մարզի «գեներալիտետի» հետ յոլա գնալ:
Որպես մարզպետացու` Արմավիրում 2 թեկնածուի անուն է շրջանառվում․ մեկն Արմավիրի գազի գրասենյակի պետ Սաշա Մկրտչյանն է, մյուսը` ԱԺ նախագահի նախկին տեղակալ, ՏԿ նախարարի նախկին տեղակալ Գագիկ Ասլանյանը: Իհարկե, չի բացառվում նաև լրիվ այլ նշանակում:
Ի դեպ, Լոռվա մարզպետին փոխելը չի նշանակում, թե դժգոհ են նրանից՝ խոսվում է նրան Երևան, ավելի կարևոր գործի տեղափոխելու մասին»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: