ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին նա գրել է թվիթերյան էջում:

«ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և ակտիվորեն կաշխատի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ` կարգավորմանն ուղղված բանաձև գտնելու, որը ընդունելի կլինի երկու կողմերի համար»,- գրել է ամերիկացի դեսպանը: