ԿԺԴՀ կարճ հեռահարությամբ երեք բալիստիկ հրթիռ է բաց թողել Ճապոնական ծովի արևելյան ափից: Այս մասին հայտնում է Итар Тасс գործակալությունը` հղում կատարելով կորեական գործակալությանը:
Կորեայի հանրապետության պաշտպանության նախարարության տվյալներով երկու հրթիռների բացթողումը տեղի է ունեցել առավոտյան, իսկ ևս մեկը կեսօրին: Բաց թողված հրթիռների տեսակը չի նշվում:
Սեուլում նշել են, որ Հարավային Կորեայի զինված ուժերը ուշադրությամբ հետևում են ԿԺԴՀ-ի յուրքանչյուր քայլին և բերված են բարձր պատրաստականության ռեժիմի: