Հունիսի 9-ին Երևանում մարաթոնյան վազք կանցկացվի. Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 18.05.2013թ. որոշմամբ ի գիտություն է ընդունվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Ա. Հարությունյանի 16.05.2013թ. իրազեկումը ս/թ. հունիսի 9-ին ժ. 09.20-12.00 Աբովյան փողոց («Royal Tulip Yerevan» հյուրանոցի հարակից տարածք) - Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա (Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Սայաթ-Նովա - Մաշտոց խաչմերուկ)- Մոսկովյան փողոց - Սայաթ-Նովայի պողոտա (մինչև Աբովյան փողոցի խաչմերուկ) - Աբովյան փողոց երթուղով մարաթոնյան վազք անցկացնելու վերաբերյալ: