Թուրքիան Սիրիա ներխուժումից ի վեր այսօր տվել է թերևս ամենաշատ մարդկային և զինտեխնիկայի կորուստ: Այսօր Թուրքիայի և Սիրիայի հետ սահմանին դեռևս անհայտ զինված խմբավորումների կողմից հարձակման է ենթարկվել թուրքական ռազմական ավտոշարասյունը: Թուրքական ռազմական ավտոշարասյունը թուրք-սիրիական Ջեյլանփինար սահմանային անցակետով անցել է դեպի Սիրիա և ուղղություն վերցրել դեպի Թել Հալաֆ սիրիական բնակավայր: Ռազմական ավտոշարասյունը սիրիական կողմում ենթարկվել է հրթիռային հարձակման, որի հետևանքով ոչնչացվել է զինվորներ տեղափոխող վեց բեռնատար, երեք մարդատար ամենագնաց, կցորդներով տեղափոխվող հինգ տանկ, ինչպես նաև երեք բեռնատար, որոնք տեղափոխելիս են եղել պայթուցիկ նյութեր: Մարդկային զոհերի թիվն անցնում է 50-ը: Թուրքիայի գլխավոր շտաբը հաստատել է ավտոշարասյան վրա հարձակումը, սակայն վնասների և մարդկային կորուստների մասին լռում են:
Կիլիկիա Հայաստանի ֆեյսբուքյան էջից: