Հոկտեմբերի 2-ին Վանաձորում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 14899 քվե, «Լուսավոր Հայաստանը»՝ 10899 , իսկ «Հայկական վերածնունդ» («Օրինաց երկիր») կուսակցությունն իր ստացած 5286 քվեով երրորդ տեղում է:

Հաջորդիվ` «Բարգավաճ Հայաստան»՝ 2872 ձայն, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն»՝ 2522,

«Քաղաքացիական պայմանագիր» ՝1617, «Համախմբում»՝ 984, «Հայ ազգային կոնգրես»՝ 551։

Հետևաբար՝ Վանաձորի ավագանու անդամների համար անցողիկ շեմը հաղթահարել է 5 կուսակցություն. ՀՀԿ, «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» ԲՀԿ, ՀՅԴ։

Տոկոսային հարաբերությամբ պատկերը հետևյալն է. Հայաստանի Հանրապետական կուսակցություն 37,6 տոկոս, «Լուսավոր Հայաստան»՝ 27,5, «Հայկական վերածնունդ»՝ 13,34, «Բարգավաճ Հայաստան» ՝7,25, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն»՝ 6,36, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4,08 , «Համախմբում» ՝ 2,48, «Հայ ազգային կոնգրես»՝ 1,39։

Վանաձորում անվավեր քվեարկությունների թիվը կազմել է 1620, իսկ 96 561 ընտրողներից ընտրություններին մասնակցել է նրանց 42,74 տոկոսը: