Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, նախնական տվյալներով, հաղթել է գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, ով ստացել է 2539 ձայն:
Վարդենիսի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում երկրորդ տեղն է զբաղեցնում Կարեն Մկրտչյան՝ 1666 ձայնով։ Նրան հաջորդում է Գնել Խչեյանը, ով ստացել է 1425 ձայն:
Վարդենիսում կա 10 287 ընտրող, սակայն քվեարկության մասնակցել է 5 913 մարդ։ Անվավեր քվեաթերթիկների թիվը 223-ն է: