Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները։

Քվեարկության արդյունքներով՝ հաղթել է գործող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, ով ստացել է 8 702 ձայն։

Երկրորդ տեղում է Արտուր Աթայանը Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունից, ով ստացել է 5 282 ձայն։ Նրան հաջորդում է Արթուր Մարտիրոսյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ 3 393 ձայնով։

Նշենք, որ Կապանում ընտրողների ընդհանուր թիվը 30 380 է, սակայն քվեարկությանը մասնակցել է 18 022 ընտրող։ Կապանում ընդհանուր առմամբ մարվել է 12 800 քվեաթերթիկ, որից անվավեր է ճանաչվել 519 քվեաթերթիկ։