ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Մովսես Հակոբյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին։
Նախագահը մեկ այլ հրամանագրով Մովսես Հակոբյանին ազատել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ - պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից: