Գյումրիի թիվ 21 դպրոցում այսօր՝ հոկտեմբերի 4-ին, 11-ամյա տղա է մահացել:

Նախնական տեղեկություններով երեխայի ինքնազգացողությունը վատացել է դասի ժամանակ, նրան անմիջապես «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել են քաղաքի «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց մահամերձ վիճակում: Բժիշկները պայքարել են դպրոցականի կյանքի համար, կատարել են ռեանիմացիոն բոլոր միջոցները, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել. սրտի կանգ է գրանցվել:

Երեխայի մահվան հանգամանքները պարզվում են: