2016 թվականի հոկտեմբերի 15-ից Բաքվի պետական համալսարանում կազմակերպվելու են Հայոց լեզվի դասընթացներ: Այդ մասին այսօր հայտարարել է ԲՊՀ պատմության ֆակուլտետի հայագիտական հետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող Իսմայիլ Թանրիվերդին:
Նրա խոսքով՝ հատուկ ծրագրով ԲՊՀ կազմակերպած դասընթացներին մասնակցելու համար չկա տարքային սահմանափակում:
«Վեցամսյա դասընթացներին մասնակցելու ցանկություն ունեցողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել կենտրոնին»,- հայտարարել է նա:
Դասընթացներն անցկացվելու են շաբաթական 3 օր, ժամը 18:00-ին:
Արթուր Եղիազարյանի ֆեյսբուքյան էջում: