«Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը, որը, ըստ մամուլի տեղեկությունների, հայտնի է որպես քրեական հեղինակություն, ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին, որից հետո եկեղեցու առաջնորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Արկադի Փելեշյանին ոստիկանները քիչ առաջ հայտնաբերել են Երևանում ու բերման ենթարկել: Այժմ Փելեշյանը գտնվում է ոստիկանությունում, որից հետո նրան կհանձնեն նախաքննությունն իրականացնող մարմին: