Երևանի օրվան նվիրված միջոցառումները, ըստ քաղաքապետարանի, կանցկացվեն ավելի համեստ ձևաչափով, միայն մեկ օր՝ հոկտեմբերի 8-ին:
Էրեբունի-Երևան 2798» միջոցառման ծրագիրը հետևյալն է.
10:00-11:30 Ջրցան մեքենաների շքերթ Երևանի փողոցներով:
11:00-12:00 Երևան քաղաքի հուշարձանների լվացում:
11:30-19:00 ԵրևանԱՐՏ. «Մեկ կտավ Երևանիս» - Սարյան պուրակ:
12:00-20:00 «Արտադրված է Երևանում. ԳՕՍՏ...» ցուցահանդեսի բացում -Երևանի պատմության թանգարան:
12:30-13:30 «Երևան՝ արևի քաղաք» կավճանկարչություն Երևանի քաղաքապետարանի դիմաց: 13:00-22:00 «Հնաոճ մեքենաների ցուցադրություն» Շահումյանի հրապարակ
13:30-18:00 Մանկական տոնական ծրագրեր. տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, ծաղրածուներ, խաղավարներ, աճպարարներ և հեքիաթների հերոսներ Մանկական զբոսայգի:
14:00-15:00 Պարօլիմպիկ մարզիկների, մասնակիցների երթ Մոսկվա կ/թ-ից Հանրապետության հրապարակ, Երևանի քաղաքապետարան:
14:00-18:00 Ժողովրդական արվեստի գործերի, ազգային խաղերի, տարազի, խոհանոցի, լարախաղացության, ժողովրդական երգարվեստի տոնահանդես - Էրեբունի փողոց
14:00-17:30 Հայաստանյան ազգային փոքրամասնությունների և էթնիկ խմբերի ողջույնի հարթակ:
Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի հարակից պուրակ:
14:30-22:30 «Էրեբունի - Երևան» երիտասարդական ֆլեշմոբերի մեկնարկ ամենուրեք:
14:30-15:30 Փողային նվագախմբերի տոնական քայլերթ Հյուսիսային պողոտա:
14:30-19:00 «Նվիրում մայրաքաղաքին» ՀՀ մարզերի գեղարվեստական մաղթանքը Շ. Ազնավուրի հրապարակ:
15:00-19:30 «Երևանյան զբոսանք. հնի ու նորի հանդիպում» Հյուսիսային պողոտա
15:00-18:00 ՈՒսանողական հարթակ /Կոնսերվատորիայի պուրակ
15:30-17:30 «Մարզական Երևան» սպորտային ցուցադրական ելույթներ /Ազատության հրապարակ:
15:30-18:30 Մանկապատանեկան ստեղծագործությունների բացօթյա ցուցադրություն Երևանի արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ Մ. Մանուշյանի պուրակ, Մաշտոցի պուրակ:
16:00-20:00 Առագաստային սպորտի ցուցադրական ելույթներ Կարապի լիճ
16:00-18:00 Տիկնիկների շքահանդես Սայաթ–Նովա փողոց, Տիկնիկային թատրոնի դիմաց
16:30-17:30 Կինոլոգիա - վարժեցված սպորտային շների ցուցադրական ելույթ /Ազատության հրապարակ:
16.30-18.30 Անվանի շախմատիստներին մրցակից են Երևանի շախմատի դպրոցների սաները Մ. Մանուշյանի պուրակ, Մաշտոցի պուրակ:
17:30-22:00 «Իմ հայկական մայրաքաղաք» տոնահամերգ Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի հարակից պուրակ:
18:00-20:00 «Երևանյան երգեր» կարաոկե Հյուսիսային պողոտա:
18:30-21:00 «Արևային ջազ» Կասկադ համալիր, Գաֆէսճեան կենտրոն:
18:30-20:00 Ազգագրական պարերի շքերթ Ազատության հրապարակ:
18:30-20:00 Դասական երաժշտության համերգ Կոնսերվատորիայի դիմաց:
19:00-22:00 «Արևի քաղաք» համերգ «Էրեբունի» թանգարանի դիմացի հրապարակ:
19:00-22:30 «Հավերժող Երևան» ֆիլմի ցուցադրում Կարապի լիճ:
20:00-22:00 Ռոք համերգ - Ազատության հրապարակ:
19:30-22:30 Հեղինակ կատարողների երեկո -Շ. Ազնավուրի հրապարակ:
20:00-20:30 Հեծանվավազք - Արգիշտիի, Իտալիայի փողոցներ, Հանրապետության հրապարակ:
22:00-23:30 Երիտասարդական դիսկոտեկ Ազատության հրապարակ:
22:00 Տոնական հրավառություն: