Ռիկարդո Կառվալյուն ծնվել է 1978 թվականի մայիսի 18-ին: Նա իր կարիերան սկսել է պորտուգալական «Պորտուում» քաղաքում 1997 թվականին: Ռիկարդոն դրան հաջորդող մի քանի տարիները վարձակալական հիմունքներով անցկացրել մի քանի ակումբներում, իսկ 2002 թվականին վերջնականապես վերադարձել է «Պորտու», որի կազմում 2003-2004 թթ. մրցաշրջանում հաղթել է Չեմպիոնների լիգայում:

Իր կարիերայի լավագույն տարիները պորտուգալացին անցկացրել է «Չելսիի» կազմում, որտեղ խաղացել է 2004-2010 թթ.: Նա լոնդոնյան թիմի կազմում հասցրել է երեք անգամ հաղթել Պրեմիեր լիգայում: Իսկ 2010 թվականից Կառվալյուն հանդես է գալիս «Ռեալի» կազմում: Նա մադրիդցիների կազմում հաղթել է Իսպանիայի առաջնությունում, գավաթում ու Սուպերգավաթում:

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի պաշտպան