Ազգային ժողովը փակ քվեարկությամբ ընտրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին: ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանն ամփոփեց արդյունքները, ըստ որի՝ Ազգային ժողովը ԿԸՀ նախագահի ընտրության համար առաջադրված Տիգրան Մուկուչյանին կողմ էր քվեարկել 96 և դեմ` 4 պատգամավոր: Փակ քվեարկությանը 130 պատգամավորից մասնակցել էր 103-ը: Անվավեր էր 3 քվե:
ԿԸՀ վերընտրված նախագահ Տիգրան Մուկուչյանը բոլորի անունից շնորհակալություն հայտնեց վստահության համար և նշեց, որ դա ենթադրում է պատասխանատվություն: