««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշումն արդեն կայացրել է: Ենթադրվում է, որ ոստիկանապետի համապատասխան հրամանը առաջիկա օրերին կհրապարակվի:
«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից պարզել, թե նշված լուրերը որքանով են իրականությանը համապատասխանում: Ի պատասխան՝ Աշոտ Ահարոնյանն ասաց, թե հերքում է այդ լուրերը:
Սակայն այս պատմության մեջ ուշագրավ է նաև այն փաստը, որ արդեն երկու օր է՝ ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանի հեռախոսն անջատված է, նրան գործընկերներն էլ չեն կարողանում գտնել: «Ժողովուրդ»-ի՝ նրա հետ ուղղակի կապվելու բոլոր փորձերը ևս անցան ապարդյուն»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: