Բանը նրանում է, որ մադրիդյան թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով ամռանը գրեթե երաշխավորել է իր վերադարձը Լոնդոն, մտադիր է հայրենակցին իր հետ տանել: Լուրեր են պտտվում, որ «Առանձնահատուկը» նոր տրանսֆերներ կատարելու համար ամռանը կստանա 100 մլն. ֆունտ, ու դրանից 80 մլն.-ը նա պատրաստվում է ծախսել Կրիշտիանուի տրանսֆերն իրականացնելու համար:
Միևնույն ժամանակ, «Յունայթեդը» ֆուտբոլիստին վերադարձնելու առաջնահերթ իրավունք ունի: ԶԼՄ-ները նաև հաղորդում են, որ մանկունյական ակումբի հովանավորչական նոր պայմանագրերը կօգնեն նրանց Ռոնալդուին «Օլդ Թրաֆֆորդ» վերադարձնելու գործընթացը հնարավոր դարձնել:
Հիշեցնենք' բացի անգլիական երկու ակումբներից, մադրիդցիների խաղացողով հետաքրքրված է նաև «ՊՍԺ»-ն: