«Սանտոսի» հարձակվող Նեյմարին ձեռք բերելու «Բարսելոնայի» առաջարկը չի գոհացրել բրազիլական ակումբին, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները: Այս մասին հայտնել է «Սանտոսի» նախագահ Օդիլիո Ռոդրիգեսը:
-«Բարսելոնայի»' Նեյմարի համար կատարած առաջարկը մեզ չի գոհացնում: Այնպես որ, բանակցային գործընթացը պետք է շարունակվի: Ես անձամբ հանդիպել եմ կատալոնացիների նախագահ Սանդրո Ռոսելի ու նրանց ակումբի ներկայացուցիչ Ռաուլ Սենլյեիի հետ: Ռոսելի հետ մենք անկեղծ զրույց ենք ունեցել, սակայն «Բարսելոնայի» առաջարկի ֆինանսական կողմը չի գոհացնում մեզ,- ասել է Ռոդրիգեսը;